Եգիպտոսի Սահմանադրական դատարանը կասեցրել է Կարմիր ծովի 2 կղզին Սաուդյան Արաբիային փոխանցելու գործընթացը


Եգիպտոսի Սահմանադրական դատարանը կասեցրել է Կարմիր ծովի 2 կղզին Սաուդյան Արաբիային փոխանցելու գործընթացը
Հունիս 21 19:52 2017

Եգիպտոսի Սահմանդրական դատարանը չորեքշաբթի ժամանակավորապես կասեցրել է երկու կարմիրծովյան կղզի Սաուդյան Արաբիային փոխանցելու մասին դատական որոշումները:

Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները, դատարանի հայտարարության մեջ նշվում է, որ դատական որոշումների կատարումը կասեցվել է մինչև այն պահը, երբ կստուգվի դրանց համատեղելիությունը սահմանադրությանը:

Անցյալ շաբաթ Եգիպտոսի խորհրդարանը Էր-Ռիադի հետ համաձայնեցրել է Տիրան և Սանաֆիր կղզիները Սաուդյան Արաբիային փոխանցելու մասին:

Ավելի վաղ եգիպտական կառավարությունից հայտնել էին, որ կղզիները Եգիպտոսի իշխանության տակ են անցել միայն 1950 թվականին, և որ դրանք Սաուդյան թագավորությանը փոխանցելով Եգիպտոսը տնտեսական շահույթ կունենա: