Ֆրանսիայի լողափերից մեկում հայտնաբերվել է ավելի քան կես տոննա կոկային


Ֆրանսիայի լողափերից մեկում հայտնաբերվել է ավելի քան կես տոննա կոկային
Հունիս 21 23:18 2017

Ֆրանսիայի Միմիզան լողափում ոստիկանները հայտնաբերել են ավելի քան կես տոննա կոկային: Այդ մասին գրում է РИА Новости-ն: ինչպես հայտնում է աղբյուրը՝ թմրանյութերի թրաֆիկինգով զբաղվող անձինք ծով են դուրս եկել ռետինե նավակով: Նրանց նավակը խորտակվել է: Փրկարարները ափ են հասցրել նրանց, ինչից հետո նկատել են ջրի վրա լողացող կոկայինով լի փաթեթներ: Ոստիկանները ձերբակալել են Հունաստանի 7 քաղաքացու: