Ուրախ ենք, քանի որ Պորտուգալիան առաջին անգամ հաղթեց Ռուսաստանին.Ռոնալդու


Ուրախ ենք, քանի որ Պորտուգալիան առաջին անգամ հաղթեց Ռուսաստանին.Ռոնալդու
Հունիս 21 23:08 2017

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Ռուսաստանի նկատմամբ տարած հաղթանակը Կոնֆեդերացիաների Գավաթի խմբային փուլում (1:0):

«Ակնհայտ է, որ շատ ուրախ եմ: Գիտենք, որ բարդ խաղ է լինելու չափազանց ուժեղ մրցակցի դեմ: Երջանիկ ենք, քանի որ Պորտուգալիան առաջին անգամ հաղթեց Ռուսաստանին:

Խաղում էինք հյուրընկալվելիս, երկրպագուները ճնշում էին գործադրում, սակայն արդյունքում հաղթող դուրս եկանք: Ունենք չորս միավոր, և կարելի է շնորհավորել մեր թիմին»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է «A Bola»-ն:

Հիշեցնենք, որ պորտուգալացիների հաղթական գնդակը խփել էր հենց Ռոնալդուն: