Գերմանիայում անչափահասները խաղալիք ատրճանակով կրակել են Թաիլանդի թագավորին


Գերմանիայում անչափահասները խաղալիք ատրճանակով կրակել են Թաիլանդի թագավորին
Հունիս 21 22:53 2017

Գերմանիայում անչափահասները խաղալիք ատրճանակներով սկսել են կրակել Թաիլանդի թագավորին, երբ նա հեծանվով շրջել է էրդինգ քաղաքում: Ինչպես գրում է РИА Новости-ն՝ 13 և 14 տարեկան անչափահասները թաքնվել են և խաղալիք ատրճանակներով, կրակել թագավորի մեջքից: Նրա թիկնապահները ոստիկանություն են զանգահարել: Դեպքի մանրամասները ճշտվում են: