Ադրբեջանում 10 բանկ սնանկացման եզրին է


Ադրբեջանում 10 բանկ սնանկացման եզրին է
Հունիս 21 22:19 2017

Ադրբեջանում 10 բանկ, որոնք գործունեություն են ծավալում ավելի քան տասը ֆինանսական շուկաներում, այլևս չեն համապատասխանում անհրաժեշտ պահանջներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին է հաղորդում ադրբեջանական gununsesi.info կայքը՝ մեջբերելով Ադրբեջանի բանկերի միության ղեկավար Զաքիր Նուրիևի խոսքերը:
Կայքին տված հարցազրույցում նա նշում է, որ միջազգային աուդիտորական ուսումնասիրությունների անցկացման արդյունքում պարզվել է, որ այդ բանկերը չունեն բավարար կապիտալ՝ 50 միլիոն դոլարից պակաս, և այլևս չեն կարող շարունակել իրենց գործունեությունը: Նա նաև ավելացնում է, որ դրա պատճառներից հիմնականն ադրբեջանական մանաթի արժեքի կտրուկ անկումն է:



loading...