Ստամբուլի քաղաքային ավտոբուսում տղամարդը ծեծի է ենթարկել անծանոթ կնոջը, ում կարճ շորը դուր չի եկել նրան


Ստամբուլի քաղաքային ավտոբուսում տղամարդը ծեծի է ենթարկել անծանոթ կնոջը, ում կարճ շորը դուր չի եկել նրան
Հունիս 21 22:12 2017

Ստամբուլի Փենդիք շրջանում քաղաքային ավտոբուսում տղամարդը հարձակվել է անծանոթ աղջկա վրա: Ինչպես հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը` տղամարդուն դուր չի եկել կնոջ հագուստը: Նա ասել է, որ Ռամադանի ամսում կարճ շորտ կրելն ամոթալի է: Նրան ձերբակալել են, սակայն առաջին ցուցմունքից հետո տղամարդը ստորագրությամբ բաց է թողնվել: Բայց որոշ ժամանակ հետո ձերբակալման վերաբերյալ նոր օրդեր է ստորագրվել, և այժմ նա ստիպված կլինի կանգնել դատարանի առաջ: