Պորտուգալիայում հրդեհներից տուժածների թիվը հասել է 204-ի


Պորտուգալիայում հրդեհներից տուժածների թիվը հասել է 204-ի
Հունիս 21 20:36 2017

Պորտուգալիայի կենտրոնական մասում անտառային հրդեհի հետևանքով տուժածների թիվը 157-ից հասել Է 204-ի, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Publico թերթին:

Թերթի տեղեկատվությամբ՝ այս պահին ավելի քան 1200 հրշեջներ շարունակում է կրակի դեմ պայքարել Պեդրոգան Գրանդի բնակավայրի շրջանում, որտեղ տարերքի զոհ է դարձել 64 մարդ: Բռնկումը, որն սկսվել է հունիսի 17-ի ցերեկը, մինչ այժմ չի հաջողվել լիովին տեղափակել:

Հրդեհի հետևանքով արդեն այրվել է մոտ 30 հազար հեկտար անտառ: Ավելի վաղ տեղական ոստիկանությունը ենթադրություն է հայտնել, թե Պորտուգալիայում հրդեհը բռնկել է կայծակի հարվածի հետևանքով: