Պերեսը հաստատել է, որ Բենզեման կմնա Ռեալում


Պերեսը հաստատել է, որ Բենզեման կմնա Ռեալում
Հունիս 21 19:54 2017

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հաստատել է, որ թիմի հարձակվող Կարիմ Բենզեման կմնա ակումբում,- տեղեկացնում է «AS»-ը:

Հաղորդվում է, որ 29-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը կթարմացվի մինչև 2021 կամ 2022 թվականները: Բացի այդ, բարձրացնեն հարձակվողի աշխատավարձը:

Հիշեցնենք, որ Բենզեմայի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականը:

Ավարտված մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է 46 հանդիպման` դառնալով 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: