31-ամյա Հարությունը խոստովանել է, որ ինքն է կատարել գողությունը թիվ 47 երթուղու ավտոբուսում


31-ամյա Հարությունը խոստովանել է, որ ինքն է կատարել գողությունը թիվ 47 երթուղու ավտոբուսում
Հունիս 21 18:15 2017

Հունիսի 18-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին էր ներկայացել 1946 թ. ծնված Ջուլիետա Ա.-ն եւ հայտնել, որ թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 25.000 դրամ, էլեկտրոնային կրիչ, բանկային եւ խանութների զեղչի քարտեր:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նշված գողությունը կատարել է 31-ամյա Հարություն Ն.-ն, որը Ազատության պողոտայի թիվ 23 հասցեի մոտից բերման է ենթարկվել եւ տվել խոստովանական բացատրություն:

Գողոնը մասամբ առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: