Ռիչարդ Միլսը հայտնել է, թե որ դեպքում ԱՄՆ-ն Հայաստանի էներգետիկ ոլորտում 8 միլիարդ ներդրում կանի


Ռիչարդ Միլսը հայտնել է, թե որ դեպքում ԱՄՆ-ն Հայաստանի էներգետիկ ոլորտում 8 միլիարդ ներդրում կանի
Հունիս 21 17:50 2017

Այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտնեց, թե որ դեպքում հնարավոր կլինի ՀՀ էներգետիկ ոլորտում 8 միլիարդ դոլարի ներդրումներ անել:

«Վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանը մեծ ներուժ ունի: Այս ոլորտի նկատամաբ ամերիկացի ներդրողների հետաքրքրությունները բավական մեծ են»,-նշել է ԱՄՆ դեսպանը:

Դեսպան Միլսը մասնավորապես նշել է, որ Հայաստանի էներգետիկայի բնագավառում 8 միլիարդի ներդրումները հնարավոր կլինեն այն դեպքում, եթե ոլորտի շուկան լիովին ազատ լինի, և հնարավոր լինի էլեկտրաէներգիա արտահանել Վրաստան և Իրան: