Հայաստանի ՊՆ ներկայացուցիչները մեկնել են Բելառուս. Աշխատանքային հանդիպում է լինելու


Հայաստանի ՊՆ ներկայացուցիչները մեկնել են Բելառուս. Աշխատանքային հանդիպում է լինելու
Հունիս 21 16:52 2017

ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը հունիսի 21-ից 23-ը Մինսկում կմասնակցի Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված աշխատանքային հանդիպմանը:

ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն կապիտալ շինարարության պլանավորման, կազմակերպման եւ իրականացման գործընթացները, զորքերի բնակավորման սկզբունքները, զորանոցային բնակելի ֆոնդերի գրանցման ու շենք-շինությունների հաշվառման կարգը, երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված այլ հարցեր:

ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը հունիսի 20-ից 22-ը Բելառուսի Հանրապետությունում մասնակցում է զինված ուժերի գործունեության իրավական ապահովման հարցերով աշխատանքային հանդիպմանը:



loading...