ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Սերբիա կայցելի


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Սերբիա կայցելի
Հունիս 21 15:15 2017

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը սերբական կողմի հրավերով հունիսի 22-24-ը Սերբիա կայցելի` մասնակցելու Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի պաշտոնը ստանձնելու միջոցառմանը:

Յու. Խաչատուրովի այցի ծրագրում հանդիպումներ են նախատեսված Ա. Վուչիչի եւ պետության բարձրաստիճան այլ անձանց հետ, հայտնում են ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից:



loading...