Սեռական հարաբերություն՝ անչափահասի հետ. հետախուզվողը հայտնաբերվեց եւ կալանավորվեց


Սեռական հարաբերություն՝ անչափահասի հետ. հետախուզվողը հայտնաբերվեց եւ կալանավորվեց
Հունիս 21 14:35 2017

Հունիսի 19-ին ոստիկանության Էրեբունու բաժնից ՀՀ քրեական օրենքսգրքի 141-րդ՝ սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հետախուզում էր հայտարարվել Ներքին Շենգավիթում հաշվառված 48-ամյա Սամվել Ա.-ի նկատմամբ:

Նրա հանդեպ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Հարկավոր էր Սամվել Ա.-ին անհապաղ հայտնաբերել:

Արդեն հաջորդ օրը՝ հունիսի 20-ին, ժամը 11-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների օպերատիվ գործողությունների արդյունքում մայրաքաղաքի Գայի պողոտայի 14/3 հասցեի մոտից նա հայտնաբերվել եւ ոստիկանություն բերման է ենթարկվել: Սամվել Ա.-ն հանձնվել է հետախուզումը նախաձեռնողին եւ կալանավորվել: Քննությունը շարունակվում է: