Արփինե Հովհաննիսյանի պատասխանը՝ Դավիթ Հարությունյանին


Արփինե Հովհաննիսյանի պատասխանը՝ Դավիթ Հարությունյանին
Հունիս 21 10:20 2017

«Ես այդպիսի ձեւակերպումն առհասարակ համարում եմ ոչ թե գնահատական, կամ ինչպես դուք ասեցիք նկատողություն, այլ համարում եմ գործող նախարարի կողմից սեփական աշխատաքների ուրվագծման մարտավարություն, որովհետեւ այդպիսի ձեւակերպումը, քայլեր կատարվել են, բայց դրանք բավարար չեն, հավասարապես կարելի է կիրառել, իմ նկատմամբ, որպես նախկին նախարար, այնպես էլ երբեւէ արդարադատության նախարար աշխատածի նկատմամբ, եւ վստահաբար կիրառելի է նաեւ գործող նախարարի նկատմամբ՝ որոշ ժամանակ անց»:

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատասխանելով Armday.am-ի  հարցին, թե համակարծիք եք Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի այն տեսակետի հետ, թե Արփինե Հովհաննիսյանի կառավարման ժամանակ համակարգում դրական քայլեր կատարվել են, սակայն դրանք բավարար չեն, նշեց ինքը՝ Հովհաննիսյանը: «Քանի դեռ մեք չենք հասել այն վերջնարդյունքին, որին բոլորս ձգտում ենք, ապա միշտ կարելի է ասել, որ կատարվել են քայլեր, որոնք բավարար չեն, բավարար ինչի՞ նկատմամբ: Բավարարության չափանիշը, կամ բավարար լինելը առհասարակ գնահատվում է երկու գործոնով, ժամանակի եւ տարածության մեջ բավարար, եւ վերջնական արդյունքի հասնելու բավարարություն»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում բավականին դրական քայլեր են կատարվել, բավարար են դրանք՝ ոչ:

Մեր հաջորդ հարցին, թե արդյո՞ք գործող նախարար Դավիթ Հարությունյանը ինքնահաստատվում է ձեզ քննադատելով, ԱԺ փոխնախագահը տվեց հետեւյալ պատասխանը. «Չեմ կարծում, որ Դ. Հարությունյանը նմանատիպ խնդիր ունի, եւ առհասարակ այդպիսի մեկնաբանություն է տալիս: Այդպիսի մոտեցումը կիրառելի է բոլորի նկատմամբ, կիրառելի կլինի նաեւ գործող նախարարի նկատմամբ, դա աշխատանքի ուրվագծման հնարավոր, կամ քայլերի հաջորդականության ուղին է»: