Խոշոր վթար Գեղարքունիքում. ձկնորսությամբ զբաղվող հայր ու որդի մեքենայով գլխիվայր շրջվել են (լուսանկարներ)


Խոշոր վթար Գեղարքունիքում. ձկնորսությամբ զբաղվող հայր ու որդի մեքենայով գլխիվայր շրջվել են (լուսանկարներ)
Հունիս 21 12:39 2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 21-ին, ժամը 08:34-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 10-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի 34 ZL 287 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 25-ամյա Ա. Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլխիվայր շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդ Ա. Մ.-ն եւ ուղեւոր՝ 58-ամյա Ա. Մ.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վիրավորները հայր ու որդի են եւ զբաղվում են ձկնորսությամբ, իսկ ավտոմեքենայի գլխիվայր շրջվելու հետեւանքով մեծ քանակի ձուկ է թափվել ավտոմեքենայից։