Ի՞նչն է եղել Տուլայի վթարի պատճառը. մեկնաբանում է նախարարը


Ի՞նչն է եղել Տուլայի վթարի պատճառը. մեկնաբանում է նախարարը
Հունիս 21 12:36 2017

Թե՛ ճանապարհաշինությունը, թե՛ տրանսպորտը Կառավարության ծրագրում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության գերակա ուղղություններից են: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց նախարար Վահան Մարտիրոսյանը:
Հարցին, թե այդ ամենն իրականացնելու համար կարևոր է, թե ով է իրականացնողը, նախարարը պատասխանեց: «Ցանկացած ոլորտում էլ, իհարկե, անձից կախված է, բայց սա թիմային ու փուլային ծրագիր է, և ով էլ լինի ծրագրի մեջ, կարող է՝ անձից կախված փոփոխություն լինի, բայց ծրագիրը լավն է ու դրականը»,- ասաց նա:

Մարտիրոսյանն  ընդգծեց՝ մարդիկ միշտ լավից լավն են լինում. «Միշ մտածեք,որ վատ մարդ կա, բոլորն էլ լավ են, այլ հարց է, եթե որևէ մեկն իր պարտականությունը լավ չկատարի»:
Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք արդարացնում է իրեն դեպի Զվարթնոց օդանավակայան գնացող նոր երթուղին, Վահան Մարտիրոսյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Ժողովրդի համար արդարացնում է, ֆինանսապես վստահ չեմ»: Նա հայտնեց, որ 80 հոգի է առաջին օրում օգտվել, մոտ 160 հոգի՝ արդեն չորրորդ օրը, ընթացքում կերևա, թե ինչքան կարդրացնի: Նա նշեց, որ պիլոտային ծրագրի հայտարումից հետո արդեն պարզ կլինի սրա ճակատագիրը: Գինն այս պահին 300 դրամ է, բայց փոփոխություն հնարավոր է:

Ինչ վերաբերում է ՌԴ գնացող աբտոբուսների հետ կապված վթարներին, ապա նախարարն ասաց, որ դա ոչ կանոնավոր ուղևորափոխադրում է եղել, հորդորեց բոլորին օգտվել միայն կանոնավոր ուղևորափոխադրումներից: «Տեսչությունը հսկողություն է իրականացնում, մեր իրավասության մեջ չէ սամանի վրա ունենալ տրանսպորտային տեսչություն»:
Նրա տեղեկացմամբ՝ որոշներն էլ տուգանվել են: