Մոսկվայում ՀՀ քաղաքացին հրաձգություն է իրականացրել կայանատեղիի համար սկսված վեճի պատճառով


Մոսկվայում ՀՀ քաղաքացին հրաձգություն է իրականացրել կայանատեղիի համար սկսված վեճի պատճառով
Հունիս 21 11:20 2017

Հունիսի 19-ի երեկոյան Մոսկվայի հյուսիս-արևմուտքում քաղաքի երկու բնակիչների մեջ տեղի է ունեցել կոնֆլիկտ՝ զենքի գործադրմամբ։

«Մոսկովսկի կոմսոմոլեցը» հայտնում է, որ կոնֆլիկտի մասնակիցներից մեկը, ենթադրաբար, եղել է Հայաստանի քաղաքացի։ Նա, գտնվելով BMW X5-ի ղեկին, անտեսել է բակ մտած բնակչի դիտողությունը մեքենան տեղափոխելու վերաբերյալ, քանի որ այն խանգարել է դեպի կայանատեղի իր մեքենայի շարժին։ Տղամարդկանց միջև վիճաբանություն է սկսվել, որի հետևանքով Հայաստանի քաղաքացին դուրս է բերել տրավմատիկ ատրճանակն ու հրաձգություն իրականացրել։ Նա երկու անգամ կրակել է իր հետ վիճաբանող տղամարդու վրա, ևս 2 անկանոն կրակոց արձակել։

Տուժածը հոսպիտալացվել է։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Հայաստանի քաղաքացին դեպքի վայրից դիմել է փախուստի, ոստիկանները փնտրում են նրան։