Կարայանը՝ Սարգսյանի կոչի եւ կառավարության հրաժարականի մասին


Կարայանը՝ Սարգսյանի կոչի եւ կառավարության հրաժարականի մասին
Հունիս 21 11:14 2017

ՀՀ Կառավարության 2017-2022 թվականների ծրագրում ըստ ոլորտների նշված են բոլոր թիրախները, թվերը: Այս մասին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, անդրադառնալով կառավարության գործունեության ծրագրին:

Նրա խոսքով՝ գործարար միջավայրի մասով նշված են թիրախներ, որոնց համաձայն պետք է ընդգրկվել լավագույն 20 երկրների շարքում: «Ներդրումների մասով թիրած է սահմանված, որ օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը կլինի առնվազն ՀՆԱ-ի 5 տոկոսը»,- հավելեց նախարարը: Տնտեսագետների քննատադությանը, որ թույլ ծրագիր է, ավելի շատ քաղաքական փաստաթուղթ է, քան տնտեսական՝ Ս. Կարայանն արձագանքեց. «Պետք է լինի նաև քաղաքական փաստաթուղթ»:

Armday.am-ի հարցին, թե Սերժ Սարգսյանն ասել է, որ այն կառավարությունը, որը չի ապահովի 7 տոկոս տնտեսական աճ, հրաժարական պետք է դա, հիմա կառավարության ծրագրում նշված է 5 տոկոս, սա ենթադրում է, որ կառավարությունը հրաժարական է ներկայացնելու, Կարայանն արձագանքեց. «Մենք գրել ենք առնվազն 5 տոկոս»:



loading...