Ինչքան ինֆարկտ եղավ` գյուղնախարարն է պատասխան տալու. Սարոյան


Ինչքան ինֆարկտ եղավ` գյուղնախարարն է պատասխան տալու. Սարոյան
Հունիս 21 11:04 2017

ՀՀ ԱԺ արտահերթ նիստում ուր քննարկվում է կառավարության գործունեության ծրագիրը վարչապետին հարց ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Նրա հարցը վերաբերում էր օրեր առաջ տեղացած կարկուտին, որը վնաս էր հասցրել Արմավիրի մարզի մի շարք գյուղացիական տնտեսությունների: Սարոյանը նշեց, որ ոչ թե հարց, այլ խնդրանք ունի կառավարությանը: «Տեսաք` կարկուտն ինչ արեց` մոտ 11 համայնքներ ուղղակի ավիրեց, 7 գյուղ ամեն ինչից զրկված են»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց Սեդրակ Սարոյանը: Նա նշեց, թե գյուղացիներին պետք է օգնել, թե չէ սաղ կթողնեն կգնան Ռուսաստան: «Կարկուտը թուքրից բեթար է, թուրքի դեմ կարում ենք պայքարել, բայց կարկուտի դեմ չի ստացվում: Ռեալ իմ հաշվարկներով էդ գյուղերը ոչինչ չունեն, բանկերը էնպիսի վիճակում են դրել գյուղացուն, որ էլ վկա էլ չկա, սաղ գյուղ իրար վկա են կանգնել: Էդ էլ նոր բան ա` պիտի իրար վկա կանգնեն, որ վարկ տան: Պիտի օգտնենք գյուղացիներին` ինչ անենք, երևի նոր թնդանոթ պիտի բերենք»,-նշեց Սարոյանը:

Ըստ նրա` գործող հակակարկտային կայաններն այնքան էլ արդյունավետ չեն.«Ոնց որ եթանք կռիվ ու ավտոմատի փոխարեն պիստալետ վերցնենք, դրա համար նոր թնդանոթներ են պետք դնել: Գյուղացու հոգեբանությունն է` ասում է` կարկուտ չլինի, լավ բերք կտա: Գյուցաղին կմեռնի, եկեք մի բան անենք, ինչքան ինֆարկտ եղավ` գյուղնախարարն է պատասխան տալու դրա համար»,- ասաց Սարոյանը:

Պատասխանելով Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ երեկ եղել է խորհրդակցություն և տուժած գյուղացիների վնասները փոխհատուցելու տարբերակներ են քննարկել: