Որդին Դեբեդ գետում հայտնաբերել է ջրահեղձ եղած մորը


Որդին Դեբեդ գետում հայտնաբերել է ջրահեղձ եղած մորը
Հունիս 21 10:05 2017

Դեբեդ գետում հունիսի 20-ին կին է ջրահեղձ եղել: Այսօր՝ հունիսի 21-ին, ոստիկանությունից տեղեկացրին, որ քաղաքացին ահազանգել է ոստիկանություն եւ ասել, որ իր մայրն ընկել է Դեբեդ գետն ու խեղդվել:

Նա ասել է, որ հունիսի 19-ին մայրը տնից դուրս է եկել, գնացել Դեբեդ գետի հարեւանությամբ գտնվող իրենց այգին եւ չի վերադարձել: Հաջորդ օրը Դեբեդ գետում՝ այգուց մի քանի մետր հեռավորության վրա գտել է մոր դին:



loading...