«Հրապարակ». ՀՀԿ-ն պաշտոնանկություններին զուգահեռ փոխում է տարածքային կառույցների ղեկավարներին


«Հրապարակ». ՀՀԿ-ն պաշտոնանկություններին զուգահեռ փոխում է տարածքային կառույցների ղեկավարներին
Հունիս 21 09:06 2017

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Անցյալում Էրեբունու ՀՀԿ կառույցի ղեկավարը Մհեր Սեդրակյանի քրոջ փեսան էր՝ նախկին թաղապետ Արմեն Հարությունյանը։ Թոխմախի Մհերի՝ ՀՀԿ-ից նեղանալ-հեռանալու ֆոնին Հարությունյանին ազատեցին ոչ միայն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից՝ նշանակելով Դավիթ Գրիգորյանին, այլև ՀՀԿ Էրեբունու կառույցի ղեկավարի պաշտոնից։ Այժմ նորանշանակ թաղապետն է ՀՀԿ ղեկավարը։ ՀՀԿ այլ կառույցների ղեկավարներ չեն փոխվել, որովհետեւ պաշտոնանկություններ չեն եղել։

Միայն Գեղարքունիքի մարզպետն է նոր նշանակվել, սակայն այդ մարզում կառույցի ղեկավարը շարունակում է մնալ նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, որն այժմ պատգամավոր է»:

Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: