Վաշինգտոնում կայացել է Թրամփի և Պորոշենկոյի հանդիպումը


Վաշինգտոնում կայացել է Թրամփի և Պորոշենկոյի հանդիպումը
Հունիս 20 22:36 2017

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մեկնաբանել է Սպիտակ տանը տեղի ունեցած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը: Ինչպես հաղորդում է 112 Ukraine հեռուստաընկերությունը` Պորոշենկոն նշել է, որ Թրամփի հետ հետ բանակցությունները եղել են մանրամասն և լիարժեք:

«Տեղի է ունեցել լիարժեք, շատ մանրամասն հանդիպում նախագահ Թրամփի հետ: Մենք ամուր աջակցություն ենք ստացել ԱՄՆ-ի կողմից՝ մեր երկրի սուվերենության, տարածքային ամբողջականության և անկախության, ինչպես նաև Ուկրաինայում բարեփոխումները շարունակելու համար»,- ասել է Ուկրաինայի առաջնորդը: