Արիզոնայում շոգի պատճառով չեղարկվել է ավելի քան 40 չվերթ


Արիզոնայում շոգի պատճառով չեղարկվել է ավելի քան 40 չվերթ
Հունիս 20 21:33 2017

Արիզոնայում անոմալ շոգ է: Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ օդի ջերմաստիճանը կարող է հասնել 49С, փոխանցում է 5-tv.ru-ն:

Դա ավելի շատ է քան ինքնաթիռների աշխատանքային ջերմաստիճանը, դրա համար էլ որոշում է կայացվել չեղարկել որոշ չվերթներ:

Ինչպես հայտնել են տեղական ԶԼՄ-երը, դա հիմնականում վերաբերում է ներքիn թռիչքներին, որոնց սպասարկում են առավել մեծ քանակով օդանավեր: Այդպիսի փոխադրամիջոցների աշխատանքային ջերմաստիճանը +48 է: