Ստամբուլում ուժգին պայթյուն է որոտացել


Ստամբուլում ուժգին պայթյուն է որոտացել
Հունիս 20 19:45 2017

Ստամբուլի ասիական հատվածում գտնվող Մալթեփե շրջանում ուժգին պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է DHA գործակալությունը: Պայթյունի պատճառները դեռևս չեն պարզվել։

5-հարկանի շենքի առաջին հարկում գտնվող գրասենյակի դիմաց որոտացած պայթյունից մոտակայքում կայանված մեքենաները շրջվել են։ Կան տուժածներ, որոնց թիվը չի հստակեցվում։

Պայթյունն իրականացնողներին գտնելու համար անվտանգության ուժերը շղթայել են տարածքը: