Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները


Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները
Հունիս 20 17:50 2017

Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը ԵՄ-ին պաշտոնապես խնդրել է դադարեցնել Թուրքիայի հետ միություն մուտք գործելու շուրջ բանակցությունները։ Այս մասին ասվում է հանձնաժողովի ամենամյա հաշվետվությունում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Փաստաթղթում ասվում է, որ հաշվի առնելով Թուրքիայում ապրիլին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները եւ նախագահի լիազորությունների ընդլայնումը, Եվրահանձնաժողովի արտաքին գործերի հանձնաժողովն ու ազգային կառավարությունները կոչ են անում պաշտոնապես Թուրքիայի հետ դադարեցնել ԵՄ մուտք գործելու շուրջ բանակցությունները, եթե սահմանադրական բարեփոխումների փաթեթն իրականացվի առանց փոփոխությունների։

Հանձնաժողովի անդամները միաձայն կողմ են քվեարկել համապատասխան բանաձեւին։