Կողոպուտի փորձ Երեւանում. 63-ամյա կասկածյալին բերման են ենթարկել


Կողոպուտի փորձ Երեւանում. 63-ամյա կասկածյալին բերման են ենթարկել
Հունիս 20 17:41 2017

Ոստիկանության Էրեբունու բաժնի եւ Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 19-ին, ժամը 18.40-ին, Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 40 հասցեի մոտից բերման է ենթարկվել 63-ամյա Նորայր Մ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի (կողոպուտի փորձ) 1-ին մասի մեղադրանքով:



loading...