«Ելք»-ը միջնորդում է կալանքից ազատել Անդրիաս Ղուկասյանին


«Ելք»-ը միջնորդում է կալանքից ազատել Անդրիաս Ղուկասյանին
Հունիս 20 17:30 2017

«Ելք» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրություն է պատրաստել, որով միջնորդում է Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակել կալանքից:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը. « «Ելք-ի պատգամավորները պատրաստ են նաև հանդես գալ որպես Անդրիաս Ղուկասյանի երաշխավոր: Առավոտյան գրությունը կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին»:

Նշենք, որ Անդրիաս Ղուկասյանն անազատության մեջ է հուլիսի 30-ից՝ Սարի թաղի դեպքերից հետո: Վերջերս նրա մեղադրանքը խստացվել է:

Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-219 3-րդ մասի առաջին կետով, 34-218 3-րդ մասի առաջին կետ, 34-235 3-րդ մասով և 225-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներ կատարելու մեջ: