Այսօր պայքարի մեջ են մտել հայ ծանրորդները


Այսօր պայքարի մեջ են մտել հայ ծանրորդները
Հունիս 20 18:33 2017

Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել հայ մարզիկները. հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:

85 կգ քաշային կարգում երկամարտի 340 կգ արդյունքով (155+193) Դավիթ Հովհաննիսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Նույն քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը 339 կգ-ով (149+190) 7-րդն էր:

Երիտասարդների աշխարհի չեմպիոն է դարձել Քաթարի ներկայացուցիչ Իբրահիմ Էլբախը:

Հունիսի 21-ին կանանց մրցաշարի 75 կգ քաշային կարգում հանդես կգա Սոնա Պողոսյանը: