Մարադոնան հրապարակավ վիրավորել է Դանի Ալվեսին


Մարադոնան հրապարակավ վիրավորել է Դանի Ալվեսին
Հունիս 20 18:46 2017

Լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան «Յուվենթուս»-ի պաշտպան Դանի Ալվեսին հրապարակավ վիրավորել է՝ անվանելով ապուշ:

«Դանի Ալվեսը ապուշ է: Նա պաշտպան է, բայց չի խաղում իր դիրքերում: Նա հեռու է Կաֆույից կամ Մայկոնից: Դանի Ալվեսը երեք անգամ մոտենում է գնդակին և 8 անգամ՝ խախտում կանոնները:  Եթե խոսելու ենք նրա մասին, ապա ավելի լավ է՝ ես գնամ»,- Մարադոնայի խոսքերն է մեջբերում TyC Sport-ը:

Նշենք, որ ավելի վաղ Ալվեսը հայտարարել էր, որ չարժե համեմատել Լիոնել Մեսիին Մարադոնայի հետ, քանի որ «Բարսելոնայի» գործող ֆուտբոլիստը չորս անգամ արժանացել է «Ոսկե գնդակին»:



loading...