Կարեն Կարապետյանի գրասենյակը հերքում է թուրքական ԶԼՄ-ների լուրերը


Կարեն Կարապետյանի գրասենյակը հերքում է թուրքական ԶԼՄ-ների լուրերը
Հունիս 20 16:52 2017

Ermenihaber-ը հղում կատարելով Ensonhaber.com լրատվական կայքին՝երեկգրելէր,որ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող գերլյուքս զբոսանավերը վառելիքի լիցքավորման համար կանգառ են կատարել թուրքական Բոդրումի նավահանգստում:

85 մետր երկարությամբ և 120 մլն դոլար արժողությամբ գերլյուքս «Ace» զբոսանավին ուղեկցել է իր տախտակամածին արագընթաց մոտորանավակներ և ուղղաթիռ կրող 67 մետր երկարությամբ «Garçon» («Գարսոն») զբոսանավը: Նավերի լիցքավորման համար 9 լցանավով վառելիք է մատակարարվել: Լիցքավորման գործընթացը տևել է մի քանի ժամ: Թուրքական թերթի հավաստմամբ՝ զբոսանավերին շուրջ 235.000 լիտր վառելիք է տրամադրվել:

Այսօր արդեն ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակ հերքել են լուրը՝ նշելով.

«Երեկվանից առանձին կայքեր արտատպում են թուրքական որոշ լրատվամիջոցների խայծը, թե իբր Սամվել Կարապետյանին պատկանող «մի քանի շքեղ զբոսանավ վառելիքի լիցքավորման համար կանգ են առել Թուրքիայում՝ Բոդրումի նավահանգստում»: Թուրքական ԶԼՄ-ների այս տեղեկությունն ինքնին անհեթեթություն է, քանի որ Սամվել Կարապետյանը նման սեփականություն չունի, ավելին՝ ունենալու ցանկություն էլ չկա: Ուշագրավ է, որ գրեթե բառացի նման մի տեղեկություն էլ շրջանառության մեջ էր դրվել անցյալ տարի, ինչը ևս հերքվել էր»: