Ամերիկուհին գտել է շեյխի ընտանիքին, որը նրա պապիկին փրկել է Հայոց ցեղասպանության ժամանակ (ֆոտո)


Ամերիկուհին գտել է շեյխի ընտանիքին, որը նրա պապիկին փրկել է Հայոց ցեղասպանության ժամանակ (ֆոտո)
Հունիս 20 17:00 2017

Դոուն Անահիտ ՄակՔինը` «Հարյուրամյա ճանապարհ. Հայկական ոդիսական» գրքի հեղինակը, գտել է արաբ բեդվին Շեյխ ալ Աեքլեհի ժառանգներին, ով Հայոց ցեղասպանության տարիներին օգնել է իր պապիկի` Ստեփանի փրկությանը: Այս մասին Անահիտը հայտնել է ВВС-ի կայքում հրապարակված իր հոդվածում:

Արաբ Շեյխ ալ Աեքլեհը եւ նրա ընտանիքը ընդունել է իր պապիկին, որը հսկողությունից փախել էր: Ստեփանը իր փրկության պատմությունը եւ ընտանիքին, որն իրեն ապաստան է տրամադրել, մանրամասն նկարագրել է գրառումներում, որը նրա ընտանիքը վերջերս է հայտնաբերել:

Անահիտը հոդվածում նկարագրում է պապիկի գրառման հետքերով իր ճանապարհորդությունը: Սիրիայում նա հանդիպել է այն ընտանիքին, որն իր պապիկին տանիքով էր ապահովել: Նա մանրամասն նկարագրում է Շեյխ ալ Աեքլեհի ժառագների ընտանիքի եւ նրա ծոռնուհու հետ իր հանդիպումը:

 



loading...