Արտակարգ դեպք Երևանում. գերեզմանատանը տղամարդու քայքայված դի է հայտնաբերվել


Արտակարգ դեպք Երևանում. գերեզմանատանը տղամարդու քայքայված դի է հայտնաբերվել
Հունիս 20 16:40 2017

Երեւանում այսօր՝ հունիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ժամը 11։50-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Կարմիր բլուր փողոցի հարեւանությամբ գտնվող գերեզմանատանը տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր են ժամանել իրավապահներն ու դատական բժիկը։ Ոստիկաններն ու քննիչները գերեզմանոցում հայտնաբերել են տղամարդու քայքայված եւ կիսանեխած դի։ Պարզվել է, որ մահացածը Երեւան քաղաքի բնակիչ 54-ամյա Արթուր Շողունցն է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ տղամարդը մահացել է մոտ 5 օր առաջ: