Աբխազիայի կառավարության շենքում կրակոցներ են հնչել


Աբխազիայի կառավարության շենքում կրակոցներ են հնչել
Հունիս 20 16:30 2017

Աբխազիայի կառավարության երրորդ մասնաշենքում տեղի է ունեցել հրաձգություն:

Հայտնի է, որ հրաձգությունը տեղի է ունեցել երրորդ հարկում:
Աշխատակիցների խոսքով՝ հրաձգությունն իրականացվել է 1992-93թթ.-ի պատերազմի հաշմանդամների հիմնադրամի ղեկավարի աշխատասենյակի մոտ:

Լրատվամիջոցները նաև նշում են, որ դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Մանրամասները պարզվում են: