Սոչիում վթարի հետեւանքով Հայաստանի 42-ամյա բնակիչ է զոհվել


Սոչիում վթարի հետեւանքով Հայաստանի 42-ամյա բնակիչ է զոհվել
Հունիս 20 16:11 2017

Սոչիում տեղի ունեցած վթարը երկու մարդու կյանք է խլել։ Այս մասին հաղորդում է ՌԴ Կրասնոդարի ԳՎ մամուլի ծառայությունը։

Վթարը տեղի է ունեցել հունիսի 20-ին, մոտ 3։30-ին։

Նախնական տվյալներով՝ «Մերսեդես» ավտոմեքենայի 28-ամյա վարորդը բախվել է «Ռենո» մակնիշի ավտոմեքենային, որի վարորդը Հայաստանի 42-ամյա քաղաքացին էր։

Վթարի հետեւանքով զոհվել են «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորը, տուժել է «Մերսեդես»-ի ուղեւորը։ Նա ծանր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։

Ներկա պահին ոստիկանության աշխատակիցները պարզում են վթարի հանգամանքները։