Տեխնիկական խնդիրներ ՃՈ-ում. վարորդական վկայական չի տրամադրվում


Տեխնիկական խնդիրներ ՃՈ-ում. վարորդական վկայական չի տրամադրվում
Հունիս 20 16:06 2017

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների գրանցման եւ վարորդական վկայականների հատկացման ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրը տեխնիկական անսարքությունների պատճառով 2017 թ. հունիսի 20-ի ժամը 11-ից չի գործում, ինչի հետեւանքով ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները այս պահին չեն կարողանում սպասարկել քաղաքացիներին։

ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը եւ հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամեն ինչ տեխնիկական խնդիրները արագ լուծելու եւ աշխատանքները վերսկսելու համար։