Կարապետյանն ԱԺ-ու՞մ է. ինչպես կքվեարկեն խմբակցությունները


Կարապետյանն ԱԺ-ու՞մ է. ինչպես կքվեարկեն խմբակցությունները
Հունիս 20 14:11 2017

Վաղը՝ հունիսի 21-ին, ԱԺ արտահերթ նիստում քննարկվելու է կառավարության գործունեության ծրագիրը: Այն հաստատվել էր երեկ տեղի ունեցած գործադիրի արտահերթ նիստում: Armday.am-ը ներկայացրել էր ծրագրի հիմնական դրույթները: Նշենք, որ Կարեն Կարապետյանի կառավարությա առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագիրը բավականին հաստափոր է, այն բաղկացած է 123 էջից:

Խորհրդարանական չորս խմբակցություններից երկուսի՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի դեպքում քվեարկությունն առավել քան ակնհայտ է: Նրանք կողմ կքեարկեն ծրագրին: Ինչ վերաբերում է ԵԼՔ եւ «Ծառուկյան» խմբակցություններին, ապա նրանք դեռեւս վերջնական որոշում չունեն: Նշենք, որ տեղեկությունների համաձայն` Կարեն Կարապետյանն այսօր ԱԺ-ում հանդիպումներ կունենա խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ, կներկայացնի կառավարության ծրագիրը:

Նշենք, որ անգամ եթե «ԵԼՔ» եւ «Ծառուկյան» խմբակցությունները դեմ քվեարկեն կառավարության գործունեությնա ծրագրին, միեւնույնն է այն կհաստատվի, քանի որ մյուս երկու խմբակցությունները միասին ԱԺ-ում կազմում են բացարձակ մեծամասություն:
Հավելենք, որ այսօր տեղի կունենա նաև ՀՀԿ ԳՄ նիստ, որը սովորաբար տեղի է ունենում հինգշաբթի օրերին: