Խաչմերուկում բախվել են «Օպել»-ն ու «Մերսեդեսը». լուսակիրը չի աշխատել (լուսանկարներ, տեսանյութ)


Խաչմերուկում բախվել են «Օպել»-ն ու «Մերսեդեսը». լուսակիրը չի աշխատել (լուսանկարներ, տեսանյութ)
Հունիս 20 14:02 2017

Երեւանում, այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։40-ի սահմաններում Դավիթ Անհաղթ եւ Կարապետ Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 34 MF 990 համարանիշի եւ Mercedes մակնիշի 35 DN 284 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նաիրի» բժշկական կենտրոն։

Ըստ աղբյուրի, վթարի պատճառ է նաեւ այն, որ նշված խաչմերուկում շաբաթներ առաջ տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետեւանքով ավտոմեքենաներից մեկը տապալել էր խաչմերուկում երթեւեկությունը կարգավորող լուսակիրը, եւ մինչեւ այսօր չի վերականգնվել:

 

 



loading...