11,8 գրամ կանաչ զանգվածը թաքցրել էր կոշիկի մեջ ու եկել «Նուբարաշեն» ՔԿՀ


11,8 գրամ կանաչ զանգվածը թաքցրել էր կոշիկի մեջ ու եկել «Նուբարաշեն» ՔԿՀ
Հունիս 20 13:58 2017

Հունիսի 20-ին՝ ժամը 12:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Մ. Գ.-ին այցելության եկած քաղաքացի Վ. Կ.-ին:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ վերջինիս կոշիկի միջից հայտնաբերել են 11,8 գրամ կանաչավուն զանգված:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր: