Նոր տվյալներ՝ Տուլայի շրջանում տեղի ունեցած պատահարից տուժածների առողջական վիճակի մասին


Նոր տվյալներ՝ Տուլայի շրջանում տեղի ունեցած պատահարից տուժածների առողջական վիճակի մասին
Հունիս 20 13:36 2017

Հունիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած Հայաստանի 3 քաղաքացին շարունակում են բուժում ստանալ Ստուպինոյի և 3-ը Տուլայի բժշկական կազմակերպություններում:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կատարված հետազոտությունների արդյունքում ճշտվել են ախտորոշումները. գրեթե բոլորի մոտ առկա է գլխուղեղի ցնցում և ոսկրերի տարաբնույթ կոտրվածքներ:

Տուժածներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը` բավարար:
ՀՀ առողջապահության նախարարությունը մշտական կապ է պահպանում Ռուսաստանի Դաշնության համապատասխան բժշկական կազմակերպությունների հետ:

Բոլոր տուժածներին տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում: