Պետք է ռմբակոծենք ադրբեջանական բնակավայրերը՝ տեղացիներին Ալիևի դեմ հանելով


Պետք է ռմբակոծենք ադրբեջանական բնակավայրերը՝ տեղացիներին Ալիևի դեմ հանելով
Հունիս 20 12:38 2017

Ընդհանուր առմամբ մենք պետք է ամեն ինչի էլ սպասենք, որովհետև գործ ունենք սանձարձակ և ահաբեկչական ոճով գործող հակառակորդի հետ, իսկ անցյալ տարվա ապրիլյան պատերազմը լիովին բացահայտեց, որ Ադրբեջանն ամեն ինչի էլ ընդունակ է։ Այս մասին Armday.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին սահմանում տիրող լարված իրավիճակին:

Նրա խոսքով՝ եթե շատերս մինչ այդ մտածում էինք, որ Ադրբեջանը խոսքից գործի չի անցնի, ապա անցյալ տարվա ապրիլին լիովին փարատվեց այն, որ Ադրբեջանը կարող է գնալ ցանկացած քայլի:

«Մենք էլ պետք է ամեն ինչի պատրաստ լինենք և ոչ միայն պատրաստ լինենք դիմակայելու կամ պատասխանելու, այլ նաև պետք է պատրաստ լինենք նախահարձակ լինելու, որպեսզի թույլ չտանք, որ մեր թշնամին ավելի կազմակերպված գործի մեր դեմ»,- ասաց նա:

Համբարյանն ընդգծեց՝  թե՛ հայկական կողմը, թե՛ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ Արցախի Հանրապետությունը պետք է ամեն ինչի էլ սպասեն, որովհետև վերջին տարիներին գործընթացները՝ թեկուզ բանակցային, ապացուցում են, որ ադրբեջանական կողմը բացարձակ մտադրություններ չունի հակամարտությունը լուծել բանակցությունների միջոցով։

 «Իրենք հիմա ընդունել են այլ տակտիկա և իրենց այս վերջին երկու, երեք տարվա քաղաքականությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը հիմնականում գնում է հայկական կողմերի ուժերի հյուծման քաղաքականությամբ, որը մեզ բացարձակ ձեռնտու չէ և մենք պետք է անպայման համարժեք հակահարված տանք Ադրբեջանին»,- նկատեց Գագիկ Համբարյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ պատասխան պետք է հասցնի Հայաստանը Ադրբեջանին, վերջինս ասաց. «Ես օրինակ գտնում եմ, որ մեր՝ մինչև հիմա կիրառվող տակտիկան արդեն իր դարը ապրել է և դա այն տակտիկան էր, որ ամեն մեր սպանված մեկ զինվորի դիմաց մենք տասնապատիկ ավելի մեծ կորուստներ ենք հասցնում Ադրբեջանին»:

«Հիմա բացահայտ պարզ է, որ Ադրբեջանի բռնապետի համար միևնույն է Ադրբեջանի ասկյարի կյանքը, ինքը գրոշի արժեք չունի Իլհամ Ալիևի մոտ։ Ալիևը կարող է հարյուրներով կորցնել, բայց, միևնույն ժամանակ, իր սանձարձակ և ահաբեկչին բնորոշ քաղաքականությունն առաջ տանել, որի հետևանքով կորուստներ ենք ունենում նաև մենք։ Հիմա ժամանակն է, որ հայկական կողմը լիովին փոխի իր վարվելաձևը»,-վստահ է քաղաքագետը:

Զուգահեռներ անցկացնելով Իսրայելի և Հայաստանի միջև՝ Համբարյանը նկատելեց, որ իսրայելական քաղաքականությունը շատ ավելի արդիական է հենց Հայաստանի դեպքում:

«Ես հեծանիվ հնարելու ոչ մի պատճառ չունեմ, որովհետև այսպիսի պայմաններից դուրս գալու համար վաղուց կան պետություններ, որոնք արդեն շատ հմտորեն կրառում են այդ քաղաքականությունը և դա կոչվում է իսրայելական քաղաքականություն։ Հրեական պետությունը, որը ահաբեկչության դեմ պատերազմում կիրառում է հետևյալ տարբերակը՝ իսրայելական պետությունը ոչ միայն ոչնչացնում է ահաբեկչին և տարհանում նրա ընտանիքը համապատասխան բնակավայրերից, այլ նաև ռմբակոծության է ենթարկում այդ բնակավայրերը և պարտադրում է, որպեսզի նույն պաղենստինցիները հենց իրենք պայքարեն ահաբեկչական կազմակերպությունների դեմ, որոնք գործում են իրենց տարածքում։

Այդ ահաբեկչական կազմակերպությունները, լինելով համապատասխան բնակավայրերում, մեծ վտանգ են ներկայացնում այդ բնակավայրերի թեկուզ և խաղաղ բնակչության համար:Հիմա նույնը մենք պետք է անենք՝ ամեն սանձարձակության, ամեն դիպուկահարի գործողության, ամեն դիվերսիայի դեպքում հայկական կողմը պետք է պարտադիր ռմբակոծության ենթարկի Արցախի և Ադրբեջանի սահմանակից ադրբեջանական բնակավայրերը, որոնք միևնույն ժամանակ ռազմական հենակետեր են։ Մենք պետք է որդեգրենք նույն հրեական քաղաքականությունը՝ ռմբակոծելով ադրբեջանական բնակավայրերը, մենք պետք է նույն տեղացիներին դեմ հանենք Իլհամ Ալիևին, որովհետև հենց տեղացին կպարտադրի Իլհամ Ալիևին, որպեսզի վերջինիս ենթակա զինվորները չխախտեն զինադադարը և չգնան իրավիճակի սրման»,-ասաց Համբարյանը՝ նշելով, որ այլ տարբերակ  հիմա չիգտնում, որովհետև ադրբեջանական կողմըորքան ժամանակը գնում է, այնքան լկտիանում է և սանձարձակ է դառնում: