Ապարան-Քուչակ ճանապարհին մեղվի փեթակներ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է


Ապարան-Քուչակ ճանապարհին մեղվի փեթակներ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է
Հունիս 20 10:55 2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 19-ին՝ ժամը 21:35-ին տեղեկություն է ստացվել, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Քուչակ հատվածի 7-րդ կմ-ին մեղվի փեթակներ տեղափոխող «Dodge Magirus» մակնիշի 12 LO 728 պետհամարանիշով (վարորդ՝ 1940 թ. ծնված Ի. Մ.) ավտոմեքենայի ետևի անվադողը պայթել է, ինչի հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է. ճանապահրը դարձել է միակողմանի երթևեկելի:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան ուղղել և դուրս են բերել երթևեկելի հատվածից: