Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է տվել


Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է տվել
Հունիս 20 10:43 2017

Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է տվել՝ կիրակի կայացած խորհրդարանի ընտրությունների երկրորդ փուլից հետո: Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ТАСС-ը:

Հանրապետական ավանդույթի համաձայն՝ ընտրություններից հետո վարչապետ Էդուար Ֆիլիպը երկրի նախագահին հրաժարականի դիմում է ներկայացրել, որն էլ ընդունել է այն։

Ֆրանսիայի նապարարների նոր կաբինետի կազմը կհրապարակվի հունիսի 21-ին։