Ափսոս, որ Ռոնալդուն արգենտինացի չէ. Մարադոնա


Ափսոս, որ Ռոնալդուն արգենտինացի չէ. Մարադոնա
Հունիս 20 10:32 2017

Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան ուրախ կլիներ Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին տեսնել Արգենտինայի հավաքականում, թեեւ նախկինի նման կարծում է, որ արգենտինացի Լիոնել Մեսին է լավագույն ֆուտբոլիստը:

«Ռոնալդուն գազան է ֆուտբոլում, ափսոս, որ նա արգենտինացի չէ եւ չի կարող հանդես գալ մեր հավաքականում: Սակայն նախկինի նման առավելությունը տալիս եմ Մեսիին: Նա ֆուտբոլ է խաղում հաճույքով եւ թեթեւությամբ է շրջանցում մրցակիցներին:

Լեոն չի կարող միայնակ տիտղոսներ նվաճել հավաքականի համար: Եթե նա նույնիսկ աշխարհի չեմպիոն չդառնա, միեւնույն է՝ նրան կհիշենք ուժեղագույնի դերում»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է ESPN-ը: