Պարային խմբերի կազմում եվրոպական երկրներ ՀՀ քաղաքացիների անօրինական տեղափոխման գործով հարուցվել է քրգործ


Պարային խմբերի կազմում եվրոպական երկրներ ՀՀ քաղաքացիների անօրինական տեղափոխման գործով հարուցվել է քրգործ
Հունիս 20 10:06 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ շարունակվում է պարային խմբերի կազմում դեպի եվրոպական երկրներ ՀՀ քաղաքացիների անօրինական տեղափոխումը:

Ընդ որում, շատ հաճախ այդ գործըն­թացը կազմակերպում են անձամբ հայտնի պարի խմբի ղեկավարները: Այդպես է վարվել, օրինակ, Գյումրիում գործող «Ա. Շաբոյան» պարային խմբի ղեկավար Արմեն Շաբոյանը, որը կլորիկ գումարի դիմաց հավա­քագրել է Եվրոպա մեկնել ցանկացողների:

Կատարվածը, սակայն, բացահայտվել է, հարուցվել է քրեական գործ, և Շաբոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1.2 կետերով՝ անօրինական միգրացիայի կազմակերպման համար: Հիմա գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: