Որքա՞ն է կազմում ԱԺ «Ծառուկյան» դաշինքի նորընտիր պատգամավոր Արթուր Մանուկյանի ունեցվածքը


Որքա՞ն է կազմում ԱԺ «Ծառուկյան» դաշինքի նորընտիր պատգամավոր Արթուր Մանուկյանի ունեցվածքը
Հունիս 20 09:39 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Ծառուկյան» դաշինքի նորընտիր պատգամավոր Արթուր Մանուկյանի՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու հայտարարագիրը բավական ուշագրավ է: Նա ունի մեկ բնակարան, հասարակական նշանակության մեկ շինություն, մեկ ավտոտնակ: Բացի այս, նա ունի երեք հատ ավտոմեքենա՝ «Bentley Continent AL 6.0», «BMW X5 4,6 IS» և «GAZ 311000»:

Արթուր Մանուկյանը հայտարարագրել է, որ մեկ ընկերությունում ունի 800 հազար դրամի չափով բաժնեմաս:

Իսկ պատգամավորի դրամական միջոցները կազմում են 225 մլն դրամ, 620 հազար դոլար և 180 հազար եվրո: Որպես եկամուտ նա հայտարարագրել է 2 վայրից ստացած իր աշխատավարձը՝ տարեկան 2 մլն 310 հազար դրամ:

Նշենք, որ Արթուր Մանուկյանը բազմաթիվ անգամ հայտնվել է սկանդալային պատմությունների մեջ թմրանյութեր, ապօրինի զենք, զինամթերք և այլ մեղադրանքների շրջանակներում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում