Բանանով ու արքայախնձորով այս ըմպելիքը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից


Բանանով ու արքայախնձորով այս ըմպելիքը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Հունիս 20 00:15 2017

Ամռան հետ միասին կանանց մոտ առավել է ընդգծվում նիհարելու և գեղեցիկ կազմվածք ձեռք բերելու ցանկությունը։ Եթե մարզասրահը Ձեզ համար լավ տարբերակ չէ, ապա այս ըմպելիքն այն է, ինչ հարկավոր է նիհարելու համար։
Այն խթանում է նյութափոխանակությունը և օգնում է այրել ճարպերը։
Բաղադրատոմսը հարուստ է սննդանյութերով, էնզիմներով, մանրաթելերով և հանքային նյութերով։ Էնզիմները խթանում են նյութափոխանակությունը և հալեցնում ճարպերը, մինչ մանրաթելերն առաջացնում են հագեցվածության զգացում՝ կանխելով անընդհատ ուտելու ցանկությունը։ Հանքային նյութերն էլ ապահովում են մարմնի պատշաճ գործունեությունը։
Այս ըմպելիքը կարելի է խմել առավոտյան՝ նախաճաշի փոխարեն,կամ ճաշին։


Ըմպելիքի պատրաստման համար անհրաժեշտ է՝
• 1 բանան
• 1թեյի գդալ կտավատի սերմ
• 1 թեյի գդալ քերած կոճապղպեղ
• Կես բաժակ արքայախնձոր
• 1/3 բաժակ նուշի կաթ։
Պատրաստումը շատ հեշտ է և արագ․ անհրաժեշտ է ընդամենը բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ, լավ հարել և խմել։