Ռուսաստանում կինը սպանել է ամուսնուն աղի ճաշ պատրաստելու պատճառով


Ռուսաստանում կինը սպանել է ամուսնուն աղի ճաշ պատրաստելու պատճառով
Հունիս 19 23:57 2017

Ռուսաստանի Նիժնիյ Նովգորոդ քաղաքի 34-ամյա բնակչուհին կասկածվում է իր ամուսնու սպանության համար:

Ինչպես փոխանցում է kp.ru-ն, դեպքը պատահել է հունիսի 17-ին՝ Մոնչեգորյան փողոցում գտնվող տներից մեկում:

Տղամարդը պատրաստել է ընթրիքը, որը, սակայն աղոտ է ստացվել և կինը նրան նկարողություն է արել, ինչից հետո ամուսինը բարկացել է և անգամ հարվածել նրան:

Կռվի ընթացքում կինը դանակահարել է ամուսնուն, ինչի հետևանքով նա մահացել է: Չնայած կինը պնդում է, որ տղամարդը ինքն է ընկել իր ձեռքում գտնվող դանակի վրա:

Դեպքի առնչությամբ հարուցված է քրեական գործ:



loading...