Դեռահասները աստղադիտարանում նոր մոլորակ են հայտնաբերել


Դեռահասները աստղադիտարանում նոր մոլորակ են հայտնաբերել
Հունիս 19 22:50 2017

Վերլուծելով համակարգչային ծրագրի տվյալները «մոլորակների որոնում ավելի լայն շրջանակներում»՝ մի դեռահաս նկատել է առկայծող լուսավոր աստղի, որը, ինչպես հետագայում պարզվել է, մոլորակ է, որը նախկինում չեն նկատել աստղագետները։ Սա համարվեց կարևոր աստղագիտական բացահայտում, որն իրականացրել է դեռահասը։ Այս մասին գրում է «Life.ru»-ն։
Երկու տարվա հետազոտություններից հետո աստղագետները համոզվել են, որ պատանու հայտնագործածը իսկապես մոլորակ է։ Հեռավորությունը Երկիր մոլորակից մոտ 1000 լուսային տարի է, չափսերը համապատասխանում են Յուպիտերի չափսերին։ Մոլորակը հաստատել է «WASP» համակարգը։
Աշխարհի հայտնի աստղագետներն ու փորձագետները տիեզերական օբյեկտի բացահայտումը համարում են կարևորագույն բացահայտում։