Աբխազիան փորձում է վերադարձնել ռուս զբոսաշրջիկներին


Աբխազիան փորձում է վերադարձնել ռուս զբոսաշրջիկներին
Հունիս 19 22:34 2017

Աբխազիայում հյուրանոցային բիզնեսի հսկաները մեծ ջանքեր են գործադրում ռուսական շուկայում նախկին դրական ցուցանիշները վերականգնելու համար, ինչի համար ստիպված են էական զիջումներ անել գնային սանդղակում:

Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:

Ըստ Ռուսաստանի զբոսաշրջային օպերատորների վերջին տվյալների՝ Աբխազիան այս ոլորտում ռուսական շուկայում անցյալ տարվա համեմատ գրանցել է 30-ից մինչև 80 տոկոս անկում:

Նույն զբոսաշրջային օպերատորները պնդում են, որ Աբխազիայում զբոսաշրջությունը փրկելու նպատակով ներքին գներն արդեն նվազել են շուրջ 15-20%:

Եվ, այնուամենայնիվ, դեպի Աբխազիա զբոսաշրջային տուրերը այս տարի հետաքրքրում են ռուսաստանցիների միայն 0,95%-ին:

Ընդհանուր առմամբ, Աբխազիայում այս տարի զբոսաշրջիկների թիվը նվազել է մոտ 1,7 անգամ:

Իսկ նման ցուցանիշների պատճառը ռուսաստանցիների համար դեպի Թուրքիա չարթերային չվերթների ու զբոսաշրջային ակտիվ տուրերի վերականգնումն է: 2016թ.-ին ռուս-թուրքական ճգնաժամի ֆոնին Աբխազիան կարողացավ էականորեն լավացնել զբոսաշրջային ոլորտի իր ցուցանիշները, սակայն պահանջարկը կրկին ընկավ, երբ դաշտում կրկին հայտնվեց թուրքական այլընտրանքը: