1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Եթե քրեական աշխարհում հարգանք ունեցողներն արդեն բողոքում ու ցմահ են ուզում, ի՞նչ ասեմ. Իսոյի վերջին խոսքը. Yerkir.am

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հեռացավ խորհրդակցական սենյակ` քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատավճիռ կայացնելու:

Հիշեցնենք, որ, համաձայն մեղադրական եզրակացության, Սաֆարյանի սպանությունը պատվիրել և կազմակերպել է Իսրայել Սարգսյանը, ով էլ հանցանքը թաքցնելու նպատակով «Մագնում» հյուրանոցում սպանել է սպանությունը կատարած Մոսոյին ու դիակը թաքցրել կոյուղու դիտահորում: Մոսոյի դիակն այդպես էլ մինչ օրս չի հայտնաբերվել, իսկ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը պնդում է, որ Իսոն ողջ է, և ինքն է այնպես արել, որ նա հեռանա երկրից:

Մինչ այդ վերջին խոսքով հանդես եկավ այս գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը: Վերջինս հայտնեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում և առնչություն չունի Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանությունների հետ:

«Բնականաբար Երեմ Սարգսյանն իմ հետ կապված ոչինչ չունի, Թևոսենց կողմից նշանակված փաստաբան է, իրենց շահերն է պաշտպանում և բնականաբար ինքն իրենով ցմահ չէր ասի: Այսինքն ենթադրում եմ, որ իրեն ասել են` գնա ու ցմահ ուզի:

Եթե քրեական աշխարհում հարգանք ունեցող մարդիկ արդեն բողոքում են, դատարանում ցմահ են ուզում, դրա մասին արդեն չեմ կարա ոչ մի բան ասեմ, եթե իրենց պետք է, որ ես ցմահ նստեմ ու իրենց պետք չի իրականությունն իամանալ, ինչի՞ մասին ա խոսքը»,-ասաց նա և հավելեց. «Եթե մի պահ մտածում են, որ 25 տարի կամ ցմահ ուզելով ինձ կարան ջարդեն` չարաչար սխալվում են, Փառք աստծո, ես ուժեղ եմ, ու ես ուժեղ եմ իմ ճշտով, իմ պարզությամբ, իմ մաքրությամբ»:

Անդրադառնալով Արթուր Սաֆարյանի սպանությունը պատվիրելու ենթադրյալ շարժառիթին, ամբաստանյալն ասաց.«Մեղադրանք են կարդում, որտեղ գրված է, որ Արթուրի սպանությունը պատվիրել է, որ Թևոսի դիրքերը շրջապատում թուլացնի: Հլը մի հատ նայեք էլի` Թևոսը թուլացել ա՞, կամ Թևոսը թուլացո՞ղ տղա ա, էդ ինչ հիմարություն է դուրս տալիս:

Վերջին անգամ, խոսելով իր մեղադրանքի հիմքում դրված ձայնագրության մասին, Իսրայել Սարգսյանն ասաց. «Ես մեղավոր չեմ, Արթուրի սպանության մեջ չկամ, Մովսեսի նկատմամբ հետախուզում հայտարարեք, Մովսեսին կձերբակալեք ու այդ ժամանակ սաղ պարզ կլինի: Իմ մեղավորությունը միայն մի բանի մեջ ա, որ ես հիմար խելքով այդ շակալին (հեղ. Նկատի ունի այս գործով նախկին մեղադրյալ Տիգրան Ասատրյանին) խոսացրել եմ, որ իմանամ ինքն այս պատմության մեջ կա՞, թե չէ, եթե ես այդ խոսակցությունը չտանեի, ես հիմա ստեղ չէի լինի»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

loading...
Լրահոս
Ջուր չի լինի Գյումրիում այրվել է տնակ. հայտնաբերվել է տանտիրոջ մոխրացած դին Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ինչպես են Երեւանում կրակում 38-ամյա տղամարդու ուղղությամբ եւ դիմում փախուստի. ոստիկանության կադրերը Հայաստանում բանկային ոլորտը ծաղկում է․ տրամադրում են բավական մեծ տոկոսադրույքներով, քան նշված է նրանց գովազդներում. «Ժողովուրդ» Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի թեկնածուն է․ «Ժամանակ» «Գնթունիքի» սեփականատերը հիմնահատակ քանդել է քաղաքապետարանի շենքը․ «Հրապարակ» Սերժ Սարգսյանը պաշտոնապես սկսեց իր նախընտրական քարոզարշավը. «ՀԺ» Նաղդալյանը հրաժարվել է վճարել ԱԺ հաշվին եկած 2 մլն դրամ հեռախոսային վճարը. «Ժամանակ» Սեյրան Օհանյանը հայտնվել է ֆինանսական բավականին լուրջ կացության մեջ․ Վաճառքի է հանել իր սրճարանը․ «Իրատես» Նոր համայնքապետի վրա չեն կարողանում ազդել ո՛չ Լոքյանը, ո՛չ մարզպետը. «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանը պարել է ու անմիջապես հեռացել․ «Հրապարակ» Սեյրան Օհանյանն ասելիք ունի, սակայն լռում է․ «Ժամանակ» Կառավարության առաջարկով այսօր Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ. «Ժողովուրդ» Քրեական հեղինակություններ և օրենքով գողեր գալիս են Հայաստան. «Հրապարակ» Չնայած կառավարությունը մերժել է ՀՅԴ-ի առաջարկները, բայց ՀՅԴ-ականները հույսերը չեն կորցրել․ «Ժողովուրդ» Հայաստանի պետական պարտքը գնալով շատանում է. «Ժողովուրդ» Դեկտեմբերի 12-ի աստղագուշակ Պալատական դաստիարակության 5 սկզբունք, որ ակտուալ է նաև այսօր Կիվիի անհավատալի բուժիչ հատկությունները Ահա, թե ինչ կարող է պատմել ձեր ներքնազգեստը ձեր առողջության մասին Կերեք 5 ընկույզ և սպասեք 4 ժամ, տեսեք, թե ինչ տեղի կունենա Կիտրոնի կեղևը կարող է ընդմիշտ վերացնել հոդացավը. ահա, թե ինչպես Լիլիթ Հովհաննիսյանը ղազախերեն երգ է թողարկել (տեսանյութ) Տղամարդը սեքսով է զբաղվել աղջկա դիակի հետ